ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի երիտասարդական հավաքականի երեք անդամի շնորհվել է գրոսմայստերի կոչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի տիտղոս, Ռաֆայել Բակունցին՝ միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու համար Սոնա Ասատրյանին միանգամից շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում: