Սի Ցզինպինը խոստացել Է Չինաստանը վերածել հզոր պետության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել համաշխարհային կարգի պահպանման համար եւ մտադիր Է ՉԺՀ-ն վերածել հզոր պետության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը՝ Պեկինում ելույթ ունենալով ՉԿԿ-ի 17-րդ համագումարի բացմանը:

«Չինաստանը կշարունակի ջանքեր գործադրել մոլորակի խաղաղությունը պահպանելու համար, կշարունակի իր ավանդը ներդնել գլոբալ տաքացման մեջ»,-ասել Է նա: ՑԿզինպինի խոսքով՝ մինչեւ 2050 թվականը Չինաստանը պետք Է ավելի ուժեղանա: «Առաջին փուլում՝ 2020 թվականից մինչեւ 2035 թվականը, մենք կամրապնդենք միջին բարեկեցության հասարակության բազան ու եւս 15 տարվա համառ աշխատանքի շնորհիվ կհասնենք ամբողջական արդիականացման»,-հայտարարել Է նա:

Երկրորդ փուլում՝ 2035 թվականից մինչեւ 21-րդ դարի կեսը, ինչպես նշել Է ՉԺՀ-ի ղեկավարը, ՉԿԿ-ն մտադիր Է Չինաստանը վերածել հարուստ, հզոր, ժողովրդավարական, ներդաշնակ, քաղաքակիրթ, արդիականացված սոցիալիստական պետության: Ինչպես ընդգծել Է Սի Ցզինպինը, «չինական երազանքը սերտորեն կապված Է մյուս երկրների ժողովուրդների երազանքների հետ, այն կարող Է իրականանալ միայն խաղաղ միջազգային մթնոլորտում եւ կայուն միջազգային կարգի պայմաններում»: Չինաստանի ղեկավարը նաեւ կոչ Է արել ՉԿԿ-ին՝ ակտիվորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը եւ վճռականորեն պայքարել անջատողականության եւ ազգային միասնությունը խախտող բոլոր գործողությունների դեմ:

Բացի այդ, Սի Ցզինպինը նշել Է, որ Կոմկուսը պետք Է վճռականորեն կասեցնի երկրի սոցիալիստական համակարգի եւ կուսակցության ղեկավարության դեմ ուղղված գործողությունները, ինչպես նաեւ վճռականորեն պաշտպանի ժողովրդի շահերը եւ պայքարի քաղաքացիների շահերին վնասող գործողությունների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը