Տնտեսություն

Ատոմակայանի հետագա գործարկման առումով Հայաստանն ու ԵՄ-ն տարաձայնություններ չունեն. Խոսրով Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Ատոմակայանի հետագա գործարկման առումով Հայաստանն ու ԵՄ-ն տարաձայնություններ չունեն. Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը նոր հարցադրում չի հնչեցնում և չի խոսում այն մասին, որ Հայաստանը չի կարող ունենալ իր ատոմակայանը: ԵՄ-ն խոսում է այն մասին, որ այս գործող ատոմակայանի ռեսուրսը մոտենում է ավարտին և պետք է որոշումներ ունենալ այդ առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպես մեկնաբանեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախագծում Մեծամորի ատոմակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ կետըՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Այս հարցում Հայաստանն ու ԵՄ-ն տարաձայնություններ չունեն, ավելին` ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք, ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնեցված, Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունենք ու աշխատանքներ ենք տանում մինչև 2026 թվականը գործող ատոմակայանի ռեսուրսն ապահովելու ուղությամբ»,-ասաց Խոսրով Հարությունյանը` ավելացնելով, որ դա որևէ մեկի մոտ մտահոգություն չի առաջանցում:

Նրա խոսքով` մասնավորապես, հետևողականորեն քայլեր են իրականացվում նոր որակի ու հզորության, անվտանգության նոր երաշխքիներով ապահովված ռեակտորի կառուցման ուղղությամբ: «Մենք ատոմակայանի ռեսուրսի ժամկետը հետաձգեցինք միայն մեկ նպատակով, որ ունենանք գործող ատոմակայան, որը էժան ու կայուն էներգիա է ապահովում, մյուս կողմից` ժամանակ կունենանք իրականացնել նոր ռեակտորի նախագծումն ու շինարարությունը, որի համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ»,-ավելացրեց պատգամավորը:

Նա նաև նկատեց, որ Միջազգային կառույցները հայկական ատոմակայանի վերագործարկման, դրա որակյալ ու անվտանգ գործունեությունն իրականացնելու Հայաստանի փորձը համարյա թե համարում են օրինակելի:

ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախագծի ոչ պաշտոնականթարգամանության մեջ մասնավորապես ասվում է. «Դիտարկել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը եւ այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը եւ կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում