Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակվում է ելույթները Ֆիլիպիններում ընթացող մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նեգրոս օփեն»-ում կայացել է 5-րդ տուրը: Գրիգորյանի մրցակիցն այս տուրում ՖԻԴԵ-ի վարպետ ֆիլիպինցի Ռոյ Աբելգասն էր: Հայ գրոսմայստերը պարտիայի 32-րդ քայլում մրցակցին ստիպել է անձնատուր լինել:

Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 3,5 միավոր և կիսում է 2-5-րդ տեղերը:

Հայերեն