Սպորտ

Ջերմուկում ավարտված շախմատի «Գրան պրի»-ում հաղթեց Կիրիլ Շևչենկոն 

1 րոպեի ընթերցում

Ջերմուկում ավարտված շախմատի «Գրան պրի»-ում հաղթեց Կիրիլ Շևչենկոն 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների «Գրան պրի»-ն ավարտվեց, որի հաղթող դարձավ Կիրիլ Շևչենկոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջերմուկում կայացած պատանիների «Գրան Պրի»-ի վերջին տուրում Շևչենկոն կրկին հաղթանակ տարավ, այս անգամ՝ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ: Շևչենկոն հաղթեց մրցաշարում՝ 11 հնարավորից հավաքելով 9 միավոր:

6-ական միավորով 2-3-րդ տեղերը կիսեցին Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում անցկացրեց Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում էին շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ արտերկրից և Հայաստանից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում