Տնտեսություն

Չինաստանը պատրաստակամ է համագործակցության ԵԱՏՄ երկրների հետ

1 րոպեի ընթերցում

 Չինաստանը պատրաստակամ է համագործակցության ԵԱՏՄ երկրների հետ

ՊԵԿԻՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Եվրասիական տնտեսական միության հետ քննարկում է համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (One belt, one road) ծրագրի շրջանակում: Այս մասին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը (Liu Bin):

«Նախորդ երկու տարվա ընթացքում Չինաստանն արդեն կապեր է հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ: Ներկայում մենք քննարկում ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարները»,- հայտարարեց Բինը:

Նա ընդգծեց, որ համագործակցության իրականացումը հնարավոր է երկու փուլով: «Նախ անհրաժեշտ է սկզբունքային պայմանավորվածությունների գալ: Այնուհետև արդեն պետք է անցնել հստակ ծրագրերի»,- նշեց Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալը:

Նա հավելեց, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՊՀ ցանկացած երկրի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև պատրաստ է բազմակողմ համագործակցության, այդ թվում և ԵԱՏՄ շրջանակում:

Արաքս Կասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում