Սպորտ

Շևչենկոն շարունակում է գլխավորել շախմատի Եվրոպայի պատանիների Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը

2 րոպեի ընթերցում

Շևչենկոն շարունակում է գլխավորել շախմատի Եվրոպայի պատանիների Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում տեղի ունեցան շախմատի Եվրոպայի պատանեկան«Գրան Պրի» մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`տուրի կենտրոնական պարտիայում մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն սպիտակ խաղաքարերով մրցում էր 2-րդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանի հետ: Լարված ընթացք ունեցած պարտիայում Շանթ Սարգսյանն ուներ մեծ առավելություն, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացավ գտնել հաղթանակի տանող ուղին, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: 3-րդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը հաղթեց Կիրիլ Շուբինին և միավորներով հավասարվեց 2-րդ հորիզոնականում ընթացող Սարգսյանին:

Մեր երրորդ ներկայացուցիչը՝ Մամիկոն Ղարիբյանը, պարտվեց Բելառոuսը ներկայացնողՎյաչեսլավ Զարուբիցկուն: Սերգեյ Լոբանովը հաղթեց 4-րդ հորիզոնականում ընթացող Արսենի Նեստերովին, իսկ Կաչարավա Նիկոլոզը առավելության հասավ աղյուսակը եզրափակող Ստեֆան Պողոսյանին: Պուլտինյավիչիուս Պաուլիուս – Թոր Ֆրեդրիկ Կաասեն պարտիան ավարտվեց հաշտությամբ:

9-րդ տուրից հետո 8 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում