Մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկեց սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ համաժողովի ընթացքում կլինեն նոր համագործակցություններ մասնակից երկրների մասնագետների միջեւ: «Կարծում եմ համաժողովը կծառայի իր նպատակին: Այն բարեկամանալու,ընկերանալու լավագույն վայր է: Կարեւորն այն է, որ մեր օտարերկրյա բարեկամները կներկայացնեն այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որոնք արձանագրվել են սրտաբանության ոլորտում: Ուզում եմ նաեւ հավատալ, որ այս օրերը կլինեն Հայաստանը տեսնելու, վայելելու եւ նոր հաջողություններ արձանագրելու ժամանակահատված»,-ասաց նա:

Հանրահայտ սրտաբան Փոլ Բարագանի խոսքով` այս տարի անցկացվող երկօրյա համաժողովին տեսականորեն եւ գործնականորեն անդրադարձ կկատարվի սրտանոթային ամենատարբեր խնդիրներին: «Մենք գործնականորեն կփորձենք պատասխան տալ բազմաթիվ կլինիկական խնդիրների: Ես առաջարկում եմ բոլորիս ուշադիր լսել միմյանց»,-ասաց նա:

Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովին այս տարի մասնակցում է 38 օտարազգի եւ սփյուռքահայ հայտնի սրտաբաններ` Ֆրանսիայից, Իրանից, Իտալիայից, Մոնակոյից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից եւ Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք սեմինարներին:

Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի սրտաբանների համագործակցությանը , մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին