Սպորտ

Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարավ «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարավ «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրում 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններումմեկնարկած «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը հաղթեց Ռոլսեն Ռուլոյին: 2-րդ տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 7 շախմատիստ: Կարեն Գրիգորյանը 1.5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում:

«Նեգրոս Օփեն» միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրների 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում