«Գրան պրի»-ում առաջատարը կրկին Շևչենկոն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան«Գրան պրի» մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոնտոնեց իր 7-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Սերգեյ Լոբանովը:

2-րդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը պարտվեց Վյաչեսլավ Զարուբիցկուն, իսկ լավագույն եռյակը եզրափակող Շանթ Սարգսյանը հաղթեց Եվրոպայի պատանեկան«Գրան պրի»մրցաշարի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինին:

Մեր երրորդ ներկայացուցիչը՝ 4-րդ հորիզոնականում ընթացող Մամիկոն Ղարիբյանը, պարտվեց նորվեգացի Թոր-Ֆրեդրիկ Կաասենին:

Արսենի Նեստերովը կարևոր հաղթանակ տոնեց Ստեֆան Պողոսյանի նկատմամբ և բարձրացավ 4-րդ հորիզոնական: Անհաջող մեկնարկից հետո 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Պաուլյուս Պուլտինյավիչյուսը:

8-րդ տուրից հետո 7.5 միավորով աղյուսակըշարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն, ով 2-րդ հորիզոնականում ընթացող Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանին գերազանցում է 1 միավորով: Արամ Հակոբյանը 6 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: 4-րդ հորիզոնականում գտնվող Արսենի Նեստերովն իր ակտիվում ունի 5.5 միավոր, Մամիկոն Ղարիբյանը և Վյաչեսլավ Զարուբիցկին վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 5-6-րդ հորիզոնականները:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից