Կարեն Գրիգորյանը մեկնարկեց Ֆիլիպինների շախմատային մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սկսել է պայքարը Ֆիլիպինների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆիլիպիններում մեկնարկեց «Նեգրոս օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 6 երկրի 51 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր, 6 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է անգլիացի հանրահայտ գրոսմայստեր Նայջել Շորթը:

Կայացած մրցաշարի առաջին տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Միչիանո Ջոն Մարվինի հետ:

Հայերեն