Շևչենկոն շարունակում է միանձնյա գլխավորել Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» շախմատային մրցաշարի աղյուսակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» շախմատային մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տուրում գրանցվեց 3 ոչ-ոքի: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն գրանցեց իր 6-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Արսենի Նեստերովը: Արամ Հակոբյանը հաղթանակ տարավ Թոր-Ֆրեդրիկ Կաասենի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ: Արագ ոչ-ոքի գրանցվեց Ռուսաստանի երկու ներկայացուցիչների՝ Կիրիլ Շուբինի և Սերգեյ Լոբանովի դիմակայությունում: Հաշտություն կնքվեց նաև Նիկոլոզ Կաչարավա-Մամիկոն Ղարիբյան պարտիայում, իսկ Պաուլյուս Պուլտինյավիչյուսը հաղթեց Ստեֆան Պողոսյանին:

7-րդ տուրից հետո 6.5 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը իր ակտիվում ունի 6 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, 5.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ ս․թ․ հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում անցկացնում է Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից