Հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն ամեն ինչ ավելի ճիշտ ուղու վրա կդնի. Կիրո Մանոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն ամեն ինչ շատ ավելի ճիշտ ուղու վրա կդնի: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Թուրքիան արդեն իսկ ցույց է տվել, որ առանց նախապայմանների պատրաստ չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Նա նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիան մինչև ապրիլ ևս այդ ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չի անի` հիշեցնելով ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մինչև գարուն Թուրքիայի կողմից որևէ դրական տեղաշարժ չլինելու պարագայում Հայաստանն առ ոչինչ կհամարի հայ-թուրքական արձանագրությունները:

Մանոյանն այն կարծիքին է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից 8 տարի անց Հայաստան-Թուրքիա-հարաբերություններում մթնոլորտն ավելի վատն է, քան կար մինչ արձանագրությունների ստորագրումը: «Արդեն 8 տարի է` այդ արձանագրությունները չեն վավերացվում առաջին հերթին Թուրքիայի պատճառով: Եվ սա իսկապես ավելի է վատացրել մթնոլորտը, քան կար արձանագրությունների ստորագրումից առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Կիրո Մանոյանի խոսքով՝ այս հարցում փոփոխություններ են նկատվում նաև միջազգային հանրության` հատկապես Արևմուտքի դիրքորոշման մեջ: Նրա խոսքով` եթե արձանագրությունների ստորագրումից հետո 1-2 տարվա ընթացքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարում էին, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է», ապա վերջին տարիներին հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ լուծվի արցախյան հիմնահարցը: Այս պարագայում Կիրո Մանոյանը շեշտում է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը ամեն ինչ ավելի ճիշտ ուղու վրա կդնի:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին