Սպորտ

Լոնդոնը կարող է ընդունել շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը 

1 րոպեի ընթերցում

Լոնդոնը կարող է ընդունել շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը կարող է կայանալ Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախնական տեղեկությունների համաձայն, 2018 թվականի նոյեմբերին Լոնդոնը կարող է ընդունել աշխարհի չեմպիոնի մրցախաղը: Ավելի վաղ մրցախաղն ընդունելու ցանկություն էին հայտնել Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Սինգապուրի և Նորվեգիայի շախմատի ֆեդերացիաները:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում: Մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարին իրավունք ունի մասնակցելու նաև Լևոն Արոնյանը, ով հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում