Շախմատի Եվրոպայի պատանիների Գրան Պրիիում կայացան 3-րդ տուրի պարտիաները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի պատանիների Գրան Պրիիում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայացած 3-րդ տուրի 6 պարտիաներից 5-ը ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարի առաջատարներից Կիրիլ Շևչենկոն տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ մյուս առաջատար Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Շանթ Սարգսյանին: Տուրում հաղթանակներ տոնեցին նաև Արամ Հակոբյանը, Արսենի Նեստերովը և Սերգեյ Լոբանովը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Կիրիլ Շուբին-Վյաչեսլավ Զարուբիցկի պարտիայում:
3-րդ տուրից հետո աղյուսակն սկսեց միանձնյա գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը իրենց ակտիվում ունեն 2.5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: