Սպորտ

Եվրոպայի պատանեկան «Գրան պրի». Ղարիբյանը և Շևչենկոն գլխավորում են աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի պատանեկան «Գրան պրի». Ղարիբյանը և Շևչենկոն գլխավորում են աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան«Գրան պրի» մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`մրցաշարի 6 պարտիաներից հինգը ունեցան հաղթական ավարտ: Միակ ոչ-ոքին գրանցվեց Հայաստանի երկու պատվիրակների՝ Արամ Հակոբյանի և Շանթ Սարգսյանի դիմակայությունում: Պարտիան նաև ամենաերկարն էր այս տուրում: Մրցաշարում 2-րդ հաղթանակները տարան Մամիկոն Ղարիբյանը և Կիրիլ Շևչենկոն: Այժմ Ղարիբյանը և Շևչենկոն 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

Մեկնարկային տուրի անհաջողությունից հետո առաջին հաղթանակը նշեց Եվրոպայի պատանեկան«Գրան պրի»-ի առաջին փուլի հաղթող Կիրիլ Շուբինը: Առաջին հաղթանակները տոնեցին նաև Արսենի Նեստերովը և Ստեֆան Պողոսյանը:

Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից: Խաղերը կընթանան հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում