Սպորտ

Հայաստանը E խմբում նույն՝ նախավերջին տեղում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանը E խմբում նույն՝ նախավերջին տեղում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը աշխարհի առաջնության E խմբում շարունակում է մնալ նույն դիրքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մունդիալ-2018 ընտրական փուլի E խմբում կայացան նախավերջին տուրի խաղերը: 9 խաղերից հետո Հայաստանի հավաքականը մնաց նույն 6 միավորով և մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը Լեհաստանի թիմն է, որն ունի 22 միավոր: 19 միավորով երկրորդ տեղում Դանիայի ընտրանին է, իսկ Չեռնոգորիա հավաքականն ունի 16 միավոր և երրորդ տեղում է: Ռումինիան 12 միավորով 4-րդ տեղում է: Հայաստանը 5-րդն է, իսկ միայն 2 միավորով վերջին տեղում Ղազախստանի ընտրանին է:

Վերջին տուրում Ղազախստանը կընդունի Հայաստանին, Դանիան կխաղա Ռումինիայի հետ, իսկ Լեհաստանը ուժերը կչափի Չեռնոգորիայի հետ: Բոլորը խաղերը կկայանան հոկտեմբերի 8-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում