Բանակցային գործընթացն առանց Արցախի չի կարող առաջ շարժվել. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային առաջիկա այցի նպատակը պետք է լինի Արցախի իշխանությունների հետ հանդիպումը, հատկապես, երբ կան ոչ թե բանակցություններ, այլ դրանք վերսկսելու շուրջ ընթացող քննարկումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Առանց Արցախի մասնակցության այդ քննարկումները չեն կարող առաջ գնալ, ինչը նշանակում է, որ բանակցային գործընթացը եւս առանց Արցախի չի կարող առաջ շարժվել: Երբ ասում են, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, այդպես չէ: Արցախը քննարկումներին մասնակցում է ՀՀ-ԼՂՀ և Արցախ-ԵԱՀԿ Մինսկի խումբ ձևաչափերով: Չկա միայն Արցախ-Ադրբեջան կապը»,- ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով վաղը՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանում մեկնարկող ՀԱՊԿ զորավարժություններին, որոնց առաջին անգամ կմասնակցի նաև հայ-ռուսական միացյալ զորախումբը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց.

«Հայ-ռուսական հարաբերությունների ցանկացած սերտացում Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես իր հասարակությանն ուղղված դատավճիռ: Ադրբեջանում փորձում են չնկատել բաներ, որոնք կվախեցնեն ադրբեջանական հասարակությանը: Դրա համար ադրբեջանական քարոզչամեքենան քողարկում է այս փաստը»,-եզրափակեց նա:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում