Քաղաքագետն առաջարկում է տարանջատել Կատալոնիայում, Իրաքյան Քրդստանում եւ Արցախում տեղի ունեցող գործընթացները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ չպետք է նույնականացնել Կատալոնիայում եւ Իրաքյան Քրդստանում ձեւավորված իրավիճակը Արցախի հետ: Նրա խոսքով՝ դրանք միանգամայն տարբեր գործընթացներ են:

«Հայաստանում շատ ուշադիր հետեւում են նման գործընթացներին, որովհետեւ հանրաքվեի միջոցով ականատես ենք լինում պետությունների ձեւավորմանը: Կարծես, որոշակի ակնկալիք կա ձեւավորված, որ եթե կատալոնացիներն ու քրդերը հասնեն իրենց նպատակին, եւ դրան հետեւի միջազգային ճանաչումը, հայկական երկրորդ պետության համար դա կարող է նախադեպ դառնալ: Ճակատագիրը Կատալոնիային ավելի դժվար ճանապարհ է նախատեսել, քան քրդերին, եւ ըստ էության՝ անգամ պետությունների ճանաչման պարագայում քաղաքական դրդապատճառները շատ տարբեր են եւ որեւէ կերպ չեն առնչվում հայկական երկրորդ պետության նման գործընթացի հետ, որն արդեն 3 տասնամյակ է՝ շարունակվում է եւ դեռ միջազգային ճանաչման չի եկել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Հայաստանում փորձում են անկախության հանրաքվեների նախադեպային բազան համալրել նոր օրինակներով, սակայն իրականում պետք է խուսափել ուրիշների փորձը հարմարեցնելու մարտավարությունից և հասկանալ, որ քաղաքական որոշումներ կայացվում են կոնկրետ իրավիճակներից ելնելով:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել և ապրիլյան պատերազմից հետո նոր զարգացումներ սպասելը միամտություն կլիներ:

«Սակայն սա դեռ չի նշանակում, որ փակուղում է հայտնվել նաև Արցախի ճանաչման գործընթացը: Այս պահին տեղի ունեցող զարգացումներից տեսնում ենք, որ հայկական կողմը խստացնում է բանակցային դիրքորոշումը: Դիրքերի խստացումն էլ ավելի է բարդացնելու քաղաքական բանակցությունների միջոցով որոշակի լուծումներ գտնելու հնարավորությունը: Սակայն սա միջոց է հասկացնելու աշխարհին, որ եթե քաղաքական լուծում հնարավոր չէ, ուրեմն ճանաչման գործընթաց ենք սկսելու»,- նշեց բանախոսը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում