1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում մեկնարկել է 9-րդ «Բեյրութ օփեն»-ը, որին մասնակցում են 104 շախմատիստ 12 երկրից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնում են գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ու հանրապետության կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը։
9 տուրից 5-ն արդեն կայացել են, ինչի արդյունքում Քոթանջյանը 35 միավորով 12-րդ տեղում է,Գևորգյանը 3 միավորով՝ 26-րդ։ Միանձնյա առաջատարը Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Յիլմազն է: