Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին պատանեկան Գրան պրիում 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում կայացավ Եվրոպայի պատանեկան Գրան պրի մրցաշարի 2-րդ փուլի 1-ին տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրն անցավ լարված պայքարում. բոլոր պարտիաներն ունեցան հաղթական ավարտ: Մրցաշարը լավ մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները, որոնց երեկ կայացած վիճակահանության ընթացքում բաժին ընկան մեկնարկային 1-ին, 2-րդ և 3-րդ համարները: Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց Սերգեյ Լոբանովի (Ռուսաստան) նկատմամբ, Շանթ Սարգսյանը ուժեղ գտնվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեֆան Պողոսյանից, իսկ Մամիկոն Ղարիբյանը առավելության հասավ Արսենի Նեստերովի(Ռուսաստան) նկատմամբ: Առաջին տուրում պարտություն կրեց նաև Ռուսաստանի 4-րդ ներկայացուցիչը՝ Կիրիլ Շուբինը, ով Գրան պրիի առաջին փուլի հաղթողն է: Շուբինի նկատմամբ հաղթանակ տոնեց Նիկոլոզ Կաչարավան (Վրաստան): Մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին նաև Վյաչեսլավ Զարուբիցկին (Բելառուս) և Կիրիլ Շևչենկոն (Ուկրաինա), նրանք համապատասխանաբար հաղթեցին Թոր Ֆրեդրիկ Կաասենին և Պաուլյուս Պուլտինյավիչուսին:

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ, ս․թ․ հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկ քաղաքում անցկացնում է Եվրոպայի պատանեկան Գրան պրի մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից:

Նրանք են՝ միջազգային վարպետներ Կիրիլ Շևչենկոն /Ուկրաինա/, Արամ Հակոբյանը /Հայաստան/, Սերգեյ Լոբանովը /Ռուսաստան/, Շանթ Սարգսյանը /Հայաստան/, Պաուլյուս Պուլտինյավիչուսը /Լատվիա/, ՖԻԴԵ-ի վարպետներ Արսենի Նեստերովը /Ռուսաստան/, Մամիկոն Ղարիբյանը /Հայաստան/, Թոր ՖրեդրիկԿաասենը /Նորվեգիա/, Ստեֆան Պողոսյանը /Ռուսաստան/, Կիրիլ Շուբինը /Ռուսաստան/, Վյաչեսլավ Զարուբիցկին /Բելառուս/ և Նիկոլոզ Կաչարավան /Վրաստան/։

Խաղերը կընթանան հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցային համալիրում։

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից