Տարեվերջին կներկայացվի Գյումրու բրենդավորման ամբողջական փաթեթը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեվերջին կներկայացվի Գյումրու բրենդավորման ամբողջական փաթեթը: 2017 թ. հունիսին Deem Communications PR և մարքեթինգային գործակալությունը հայտարարեց Գյումրին բրենդավորելու իր ծրագրի մասին, որն իրականացնում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում: Բրենդի ստեղծումն ու իրագործումը կօգնի դիրքավորել և զարգացնել Գյումրին առաջատար ուղղություններում: Մշակվելիք բրենդը կօգնի տարբերակել քաղաքը վայրերից ու նպաստել դրա սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ համադրելով Գյումրու զարգացման ծրագրերում ներգրավված բոլոր կողմերի տեսլականը:

Այս պահին աշխատանքն ընթանում է, և արդեն տարեվերջին ընկերությունը կներկայացնի բրենդավորման ամբողջական փաթեթը և բրենդի իրականացման ռազմավարությունը 2018-2020 թթ. համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, Deem Communications-ի ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլեանը: «Գյումրին դեռ վաղուց է գերել ընկերությանը, երբ 2007 թվականից «Հայեցի ապրումներ» գրքի նախագծի վրա աշխատելու տարիներին թիմով ավելի մանրամասն ուսումնասիրեցինք քաղաքի պատմամշակութային ժառանգությունը: Ապա, Գյումրիի կենտրոնում տարիներ շարունակ տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել, ինչի արդյունքում էլ ավելի սիրեցինք ու կապվեցինք այս քաղաքին: Մշակելով Գյումրու բրենդը՝ նպատակ ունենք նոր ոճով պատմել քաղաքի մասին հենց Գյումրու բնակիչներին, Հայաստանի այլ համայնքներից այցելուներին և արտասահմանից ժամանած հյուրերին: Մշակվելիք բրենդը կամփոփի քաղաքի հետևյալ շերտերը՝ մշակույթ, պատմություն, տնտեսություն, կենցաղ ու ավանդույթներ: Այժմ, ավելի քան երբևէ, կարևոր է զարգացնել Գյումրու ինքնությունը և ներկայացնել քաղաքի կերպարն արտացոլող եզակի պատմությունը»,- նշեց Րաֆֆի Նիզիբլեանը՝ փաստելով, որ ներկայումս ծրագիրը գտնվում է ուսումնասիրությունների փուլում, որի ամփոփումից հետո մեր բրենդինգի մասնագետները կմշակեն բրենդը:

Ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը քննարկումներ է ունենում արված ու ընթացիկ աշխատանքների շուրջ և քննարկում հետագա քայլերը: Քննարկմանը մասնակցում է նաև ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ