Կարծիքներ

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի. Վաղարշակ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում Հայաստանը որևէ կաշկանդվածություն չունի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք Հայաստանը կաշկանդվածություն ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում:

«Ես ուզում եմ հարց տալ, Վրաստանը, Ուկրաինան և այլ պետությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ի՞նչ մակարդակի են հասել: Պատասխանում եմ` նույն մակարդակի, ինչ Հայաստանը: Մենք գործակցում ենք նրանց հետ մի ծրագրի շրջանակում «Անհատական համագործակցության ծրագիր»: Հիմա հաջորդ հարցը, ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը մի կողմից ունի երաշխավորած պայմանագիր, որտեղ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանն ապահովում են մեր անվտանգությունն ագրեսիայի դեպքում, մյուս կողմից մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն նույն շրջանակում, բայց ՆԱՏՕ-ն ոչ Ադրբեջանին, ոչ Ուկրաինային երաշխիք չի տալիս»,-ասաց Վաղարշակ Հարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում