Ջոնի Մելիքյանը հորդորում է Ջավախքում տեղի ունեցած դեպքերը չդարձնել միջպետական հարաբերությունների հիմնական գիծ 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Ջավախքի Գումբուրդո գյուղում ստեղծված լարված իրավիճակը կարող է կապված լինել ներքին քաղաքական գործընթացների հետ:

«Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, հարցը լուծված է: Շատ կարեւոր էր, որ ՎՀ ներքին գործերի նախարարը ակտիվ միջամտեց այդ գործնթացին, այցելեց գյուղ, նույնիսկ բանակցություններ տեղի ունեցան գյուղացիների հետ, եւ երկու գյուղացի ազատ արձակվեցին, բայց այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ մի քանի կետերով: Եթե խոսենք սադրանքի մասին, ապա պատճառը կարող է լինել ներքին իրավիճակը: Գիտեք, որ հոկտեմբերի վերջին տեղի կունենան ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, եւ հիմնական քաղաքական ուժերը ակտիվորեն մրցում են միմյանց հետ նաեւ Ջավախքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վրացագետը:

Նա հորդորեց չմոռանալ, որ նման դեպքերն ունենում են արձագանք, որն ապահովում է նաեւ երրորդ կողմը, մասնավորապես՝ Ադրբեջանը:

«Առաջին հերթին ադրբեջանական մամուլը, ադրբեջանամետ վրացական կայքերը բավականին ակտիվ օգտագործեցին այդ փաստը՝ տարածելով նյութեր այն մասին, թե հայ-վրացական բախումներ են տեղի ունեցել, հայը մնում է հայ, ցուցաբերում է ագրեսիվություն: Նույնիսկ հայկական մամուլում որոշակի նմանատիպ շեշտադրումներ կային, ինչը սխալ է, քանի որ չի եղել հայ-վրացական բախում, այլ միջադեպ, որտեղ ոստիկանությունը փորձել է լուծել հարցերը, եւ եղել է ուժի կիրառում: Ըստ իս՝ երկու կողմերն էլ մի փոքր չափն անցել են»,-նշեց նա:

Վրացագետի խոսքով՝ Վրաստանում կոթողների հետ կապված հարցերը լուծվում են նախեւառաջ եկեղեցիների միջեւ:

«Առաջին հերթին Վիրահայոց թեմի առաջնորդը և Ուղղափառ եկեղեցու առաջնորդն են, քանի որ դա Վրաստանի տարածքն է, իսկ Վրաստանում ապրում են հայեր, նրանց առաջնորդը Վիրահայոց թեմի առաջնորդն է: Այդ իսկ պատճառով, Հայաստանն այստեղ երրորդ կողմ է, որը փորձում է նաեւ ժամանակ առ ժամանակ իր ծառայությունները մատուցել եւ ինչ-որ չափով աջակցել այդ գործընթացին»,- նշեց Ջոնի Մելիքյանը՝ շեշտելով, որ Հայաստանը, իհարկե, պետք է ակտիվ լինի եւ փորձի կողմերին բերել քննարկումների սեղանի շուրջ՝ թույլ չտալով, որ նման դեպքերը դառնան միջպետական հարաբերությունների հիմնական գիծը:

Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Վրաստանն ունեն բարիդրացիական հարաբերություններ, ինչի մասին վկայում են թե՛ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության այցը Վրաստան, թե՛ Բավրայի նորակառույց անցակետի բացումը:

«Մենք պետք է հասկանանք, որ միջպետական հարաբերություններն այսօրվա դրությամբ շատ դինամիկ զարգանում են, եւ կան հարցեր, որոնք լուծելի են: Երկու կողմերն էլ միշտ դա շեշտում են, որ չկան լուրջ խնդիրներ, այլ պարզապես կան հարցեր, որոնք պետք է երկու կողմերի ջանքերով լուծվեն»,-եզրափակեց վրացագետը:

Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Բնակիչների և ոստիկանների միջև լարվածությունն աճել է՝ վերածվելով ծեծկռտուքի:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում