Սարգսյանը և Մովսեսյանն ավարտեցին ելույթները Մեն կղզու մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Անգլիայի մեն կղզում ընթացող հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսեսյանը և Գաբրիել Սարգսյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով այս տարի առաջին անգամ է հաղթանակ տանում միջազգային մրցաշարերում:
Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսեսյանը (16-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (19-րդ տեղ) 9 հնարավորից հավաքեցին 6-ական միավոր: