Սպորտ

Սերգեյ Մովսեսյանը «Այլ օֆ Մեն» մրցաշարի առաջատարից հետ է մնում մեկ միավորով

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսեսյանը «Այլ օֆ Մեն» մրցաշարի առաջատարից հետ է մնում մեկ միավորով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են ելույթները «Այլ օֆ Մեն» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Այլ օֆ Մեն» մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց Իվան Սոկոլովի հետ: Միավորը կիսեց նաև Գաբրիել Սարգսյանն, ով մրցում էր հնդիկ Հարիշա Բարատհակոտի հետ:

Այս տուրից հետո Մովսեսյանն ունի 5, իսկ Սարգսյանը` 4,5 միավոր: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով ունի 6 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում