Սպորտ

Մովսեսյանը և Սարգսյանը հաղթանակ են տարել «Այլ օֆ Մեն»-ի 6-րդ տուրում 

1 րոպեի ընթերցում

Մովսեսյանը և Սարգսյանը հաղթանակ են տարել «Այլ օֆ Մեն»-ի 6-րդ տուրում 

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը շարունակում են ելույթները Անգլիայում ընթացող «Այլ օֆ Մեն» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Լիբանանի ներկայացուցիչ Ամին Համբլետոնի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյան էլ հաղթեց հնդիկ շախմատիստ Ռատնակարանին:

Այս տուրից հետո Մովսեսյանն ունի 4,5, իսկ Սարգսյանը` 4 միավոր: Առաջատարը 5,5 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում