Տնտեսություն

Հայաստանը «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում. Euromoney.com-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում. Euromoney.com-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, որը չորս կողմից շրջապատված է ցամաքով և անգամ սահմանակից չէ Չինաստանին, կարողացել է հաջողությամբ ինտերգրվել «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում:

Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euromoney.com-ը, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում Հայաստանի առևտրի հարցերով ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը համոզմունք է հայտնել, որ «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագիծը դրական ազդեցություն կգործի դրանում ներգրավված երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: «Մենք հնարավորություն ունենք գործելու որպես տարածաշրջանային տրանզիտային հանգույց` տրանսպորտի, բեռնափոխադրումների և հաղորդակցման համար»,- ընդգծել է նա:

Աբաջյանը նշել է, որ նախագծի շրջանակում չինական կազմակերպությունները ճանապարհաշինության ոլորտում սկսել են հանդես գալ որպես ներդրողներ: «Այստեղ գործող նախագիծը շատ պարզ է: Որքան ավելի շատ ներդրումներ ես ստանում որպես երկիր, այնքան ավելի ես զարգանում, ավելի ես ինտեգրվում տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և միջազգային շուկաներում: Հետևաբար տնտեսությունն ավելի մեծ աճ է գրանցում»,- ասել է Պեկինում Հայաստանի առևտրի հարցերով ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ նման տեղադրում ունեցող փոքր երկիրը ձեռնբաց է դիմավորում չինական ներդրումները:

«Չկան հարցեր, որոնց շուրջ հայկական ու չինական կողմերը համաձայնության չեն գալիս: Չինաստանը մշտապես բարեկամական երկիր է եղել Հայաստանի համար: Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք»,- ասել է Աբաջյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում