Սպորտ

«Երևան օփեն»-ի բրոնզե մեդալը պատվաբեր է. Արման Միքայելյան

1 րոպեի ընթերցում

«Երևան օփեն»-ի բրոնզե մեդալը պատվաբեր է. Արման Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան օփեն»-ի երրորդ մրցանակակիր Արման Միքայելյանը պատվաբեր է համարում միջազգային մրցաշարի բրոնզե մեդալը:

«Իհարկե, գոհ եմ իմ արդյունքից («Երևան օփեն»-ի 3-րդ հորիզոնական): Պարզապես նախավերջին տուրում եթե կարողանայի ոչ-ոքի խաղալ, կկարողանայի պայքարել առաջին տեղի համար, բայց չստացվեց: Այսպիսի մրցաշարում երրորդ հորիզոնականը պատվաբեր է: 8-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանի հետ պայքարում երկուսս էլ լավ էինք խաղում, բայց վերջնախաղում երկու կոպիտ սխալները որոշիչ եղան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:

Արմանը այս մրցաշարից հետո լրացրեց գրոսմայստերի նորմա: «Երևան օփեն»-ի տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ Կարեն Գրիգորյանը, իսկ երկրորդ տեղում Ամին Թաբաթաբեյն էր:

Մրցաշարին մասնակցում էին 13 երկրի 150 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում