Սպորտ

Yerevan Open միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Կարեն Գրիգորյանը

1 րոպեի ընթերցում

Yerevan Open միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Կարեն Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yerevan Open շախմատային մրցաշարի հաղթող դարձավ Կարեն Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատային ակադեմիայում կայացած միջազգային երկրորդ մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ: 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր՝ Գրիգորյանը դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր հավաքեց Ամին Թաբաթաբեյը, սակայն զիջեց լրացուցիչ միավորներով:

Մրցաշարին մասնակցում էին 13 երկրի 150 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում