Հայաստանը ռեկորդային ցուցանիշ է գրանցել մրցունակության համաշխարհային վարկանիշում բարելավելով դիրքը 6 հորիզոնականով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը 137 երկրի շարքում` բարելավելով դիրքը 6 հորիզոնականով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում: Նախորդ տարի 138 երկրից բաղկացած ցուցակում Հայաստանը զբաղեցրել էր 79-րդ տեղը:

«Ամենաբարձր մրցունակություն ունեցող 15 երկրի մեջ առաջին երեք հորիզոնականներում են Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Սինգապուրը: Այդ 15 երկրները չեն փոփոխվել, սակայն որոշակի փոփոխություն է տեղի ունեցել հորիզոնականների առումով:

Հայաստանն այս տարի ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Իրանը, որը 69-րդն է, Ադրբեջանը՝ 35-րդը, Վրաստանը՝ 67-րդը, Թուրքիան՝ 53-րդը, Ռուսաստանը՝ 38-րդը: Ուկրաինան այս տարի ներառվել է Եվրոպայի խմբում»,- ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` հաշվի առնելով տնտեսական աճի դինամիկան և մրցունակության գնահատականը, Հայաստանը վերջին 4 տարին անընդմեջ բարելավում է դիրքերը: Վերջին երկու տարիների գնահատականի աճը մի փոքր ավելին է եղել: Եվրասիական տարածաշրջանի երկրների ցանկում Ղազախստանը, Վրաստանը և Տաջիկստանը դիրքի անկում են ունեցել»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Մրցունակության ցուցիչը չափվում է 12 հենասյուներով` ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշներ և այլն: Հայաստանն այս աղյուսակում միայն երկու հենասյունով է գրանցել վատթարացում` մակրոտնտեսական միջավայր և տեխնոլոգիական պատրաստվածություն:

«2016 թվականին Հայաստանում գրանցվել է 1.4 տոկոսի գնանկում, ինչը զսպում է տնտեսական աճը: Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծության շնորհիվ` 3606 ԱՄՆ դոլար 2016 թվականի տվյալներով»,- նկատեց Սևակ Հովհաննիսյանը:

Հայաստանը 35-րդ տեղն է զբաղեցրել «Ապրանքների շուկայի արդյունավետության» գործոնով, 51-րդ տեղը՝ «Աշխատաշուկայի արդյունավետության», 55-րդ տեղը՝ «Առողջության և տարրական կրթության», ինչպես նաև «Հանրային ինստիտուտների» գործոնով, 68-րդ տեղը՝ «Ընկերությունների մրցունակության» և 70-րդ տեղը՝ «Նորարարության» գործոնով:

Վարկանշային ցանկը կազմվում է 1979 թվականից սկսած: Մրցունակության համաշխարհային վարկանիշի ժամանակակից մեթոդոլոգիան կիրառվում է 2005 թվականից ի վեր:

Հայերեն العربية English

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով