Միջազգային դերակատարները ժամանակի ընթացքում հաշվի կնստեն Իրաքյան Քրդստանի անկախացման հետ. արաբագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն այս փուլում նախ և առաջ դիվիդենտներ ստանալու նպատակ ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանն` անդրադառնալով սեպտեմբերի 25-ին անցկացված Իրաքյան Քրդստանի հանրաքվեին:

«Հանրաքվե դեռ չի նշանակում անկախացում, դա տևական գործընթաց է ենթադրում իրավական, օրենսդրական, քաղաքական դաշտում: Ամեն դեպքում, Իրաքի Հյուսիսում քրդական պետության անկախության հռչակումը ժամանակի հարց է: Սրա հետ ժամանակի ընթացքում հաշվի կնստեն միջազգային դերակատարները»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Անդրադառնալով տարածաշրջանային խոշոր դերակատարների արձագանքներին ու գործողություններին` Արմեն Պետրոսյանը նշեց, որ այս փուլում դրանք հիմնականում նախազգուշացնող ազդակներ են, որպեսզի Իրաքյան Քրդստանը չգնա կտրուկ քայլերի: Նա նկատեց, որ Իրաքյան Քրդստանի դիրքն այնպիսին է, որ լուրջ կախվածություն ունի հարևաններից: Եթե հարևանները ցամաքային, օդային սահմանը փակեն, ապա Իրաքյան Քրդստանը կհայտնվի տնտեսական լուրջ խնդիրների մեջ: Եզդիների, թուրքոմանների, շիաների խնդիրը հավելյալ հնարավորություն է ստեղծում ուղղակի միջամտության համար:

«Սկզբունքորեն ուղղակի միջամտությունը չի կարելի բացառել, բոլոր հնարավորությունները կան դրա համար, սակայն այս պահին, կարծում եմ, որ խոշոր դերակատարները փորձում են խոչընդոտել անկախության գործընթացը»,-ասաց արաբագետը:

Ինչ վերաբերում է այս գործընթացի համատեքստում Հայաստանի շահերին` ապա արաբագետը նշեց, որ այս զարգացումները երկկողմանի նշանակություն ունեն: Նախ դրական է այն, որ արցախյան հիմնահարց ունենալով, Իրաքյան Քրդստանի հանրաքվեն դառնում է հերթական նախադեպը: Դրանից բացի, Հայաստանն Իրաքյան Քրդստանի հետ ունի տնտեսական հնարավորություններ: Գումարած դրան, քրդական հիմնախնդրով մտահոգված է Թուրքիան, դա նշանակում է նոր գլխացավանք թուրքերի համար:

«Մյուս կողմից այս իրողությունը սկիզբ է դնում Մերձավոր Արևելքում` մեզ մոտ տարածաշրջանում, պետությունների տարածքային ամբողջականության խախտմամբ նոր պետությունների ձևավորման գործընթացին: Սուբյեկտ են դառնում երկրներ, որոնց հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ` Իրանը Սիրիան, Իրաքը»,-ասաց արաբագետ:

Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ուշադրությամբ հետևի գործընթացներին, ժամանակին արձագանքելու, իրավիճակային ճիշտ որոշումներ ընդունելու համար:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվել է անկախության հանրաքվե: Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը: Ըստ վերջին տվյալների՝ քվեարկել է շուրջ 3,3 մլն մարդ, մասնակցությունը կազմել Է 72,16 տոկոս:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում