Սպորտ

Արոնյանը կհաղթի Լիժենին. Նադանյան 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կհաղթի Լիժենին. Նադանյան 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը բոլոր հնարավորություններն ունի հաղթելու շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրոսմայստեր Աշոտ Նադանյանը: «Կարծում եմ, Լևոնի մոտ ամեն ինչ կարգին է, և նա կհաղթի աշխարհի գավաթի խաղում: Դին Լիժենը տիպիկ չինացի շախմատիստ է՝ համառ, պատրաստ ֆիզիկապես և հոգեբանորեն: Բայց, իմ կարծիքով, ոչ առանձնահատուկ ուժ չի ներկայացնում իրենից: Եթե անգամ ոչ-ոքի ավարտվի, միևնույն է, Լևոնն արագ շախմատում կհաղթի»,-ասաց Նադանյանը:

Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դասական երրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ շախմատիստներն ունեն 1,5-ական միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում