Սպորտ

«Երևան օփեն» միջազգային մրցաշարում երկիշխանություն է 

1 րոպեի ընթերցում

«Երևան օփեն» միջազգային մրցաշարում երկիշխանություն է 

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում երկրորդ տարին անցկացվող «Երևան օփեն» շախմատային մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստներից հաղթանակներ տարան Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և այլոք:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 6-ական միավոր ունեն Արման Միքայելյանը և Կարեն Գրիգորյանը: 5,5-ական միավոր ունեն 7 շախմատիստ:

«Երևան օփեն»-ին մասնակցում են 13 երկրի 150 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում