Ալեքսանդր Իսկանդարյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում դեռեւս որեւէ լուրջ շարժ չի ակնկալում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի ինստիտուտի ղեկավար, Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում դեռեւս որեւէ լուրջ փոփոխություն չի ակնկալում: Նրա դիտարկմամբ՝ թեպետ սահմանային լարվածությունը նվազել է՝ համեմատած նախորդ տարվա, այնուամենայնիվ այն կա, եւ դժվար է ասել՝ արդյոք նոր ռազմական գործողություններ չեն լինի:

«Ղարաբաղյան հակամարտությունն այն փուլում չէ, որ կարելի է ակնկալել որեւէ լուրջ շարժ: Գիտենք, որ Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե հակամարտության լուծմամբ, այլ սահմանին բռնությունների զսպմամբ: Եվ մոնիտորինգների, հետաքննական, վերահսկման մեխանիզմների մասին խոսակցությունները միտված են հենց բռնությունների զսպմանը, ոչ թե հակամարտության կարգավորմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Խոսելով բանակցությունների ընթացքից՝ քաղաքագետը նշեց, որ այն պետք է պահպանել, քանի որ այդպես է անհրաժեշտ: «Ընդամենը պետք է ցույց տալ, որ կարգավորման գործընթացը շարունակվում է»,-ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին։

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին