Սպորտ

Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել անգլիական մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել անգլիական մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում մեկնարկեց հզոր կազմ հավաքած «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, հանրահայտ գրոսմայստերներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Բորիս Գելֆանդը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 160 շախմատիստ, այդ թվում՝ 67 գրոսմայստեր:

Տուրի կենտրոնական պարտիայում Ֆաբիանո Կարուանան հաղթեց Վլադիմիր Կրամնիկին: Հաղթանակ տարավ նաև Մագնուս Կարլսենը: Մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև Գաբրիել Սարգսյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում