Սպորտ

«Երևան օփեն»-ի առաջատարները ութ շախմատիստ են

1 րոպեի ընթերցում

«Երևան օփեն»-ի առաջատարները ութ շախմատիստ են

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանում երկրորդ տարին անցկացվող «Երևան օփեն» շախմատային մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լևոն Բաբուջյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և այլ մասնակիցներ:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները ութն են: 5-ական միավոր են վաստակել Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Իվան Ռոզումը, Ալեքսեյ Կիսլինսկին, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Ասլան Աիթբաևը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում