Խոսրով Հարությունյանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից բանակցային գործընթացը ռեալ հենքի վրա դնելու ակնկալիք չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից բանակցային ռեալ գործընթացներ սկսելու առումով առանձնապես սպասելիքներ չունի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգում քննարկվելիք հարցերը, նշեց, որ ցանկացած նմանատիպ հանդիպում օգտակար է։«Գործնական հարթությունում, այսինքն՝ բանակցային ռեալ գործընթացներ սկսելու առումով, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունեմ։ Անկասկած պետք է լինեն այդպիսի հանդիպումներ, որովհետև ցանկացած հանդիպում օգտակար է»,- նշեց Խոսրով Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ երկու արտգործնախարարները կկարողանան համանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել։

«Երկու երկրների նախագահների հանդիպումները, շփումները միշտ էլ ավելի արդյունավետ են, քան, երբ դրանք բացակայում են։ Այդ շփումների բացակայությունն ավելի ապակայունացնող ազդեցություն է ունենում։ Ես կասկածում եմ, որ բանակցային գործընթացը ռեալ հենքի վրա հնարավոր կլինի բերել»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին