Սպորտ

Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիաս քաղաքի «Դեմիրճյան կենտրոն»-ում տեղի ունեցավ Լիբանանի ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին 10 թիմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը: Սարգսյանը հանդես էր գալիս «Հոմենընթմեն» ակումբի կազմում, իսկ Պետրոսյանը՝ «Անդրանիկ»: Նշենք, որ այս երկու ակումբներն էլ հայկական են:

Լիբանանի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճեց Գաբրիել Սարգսյանի «Հոմենընթմեն» ակումբը, որն իր բոլոր մրցախաղերը ավարտեց հաղթանակով: Սարգսյանն իր հերթին տարավ 5 հաղթանակ և միայն Մանուէլ Պետրոսյանի հետ պարտիան ավարտեց հաշտությամբ:

Մանուէլ Պետրոսյանի «Անդրանիկ» ակումբը գրավեց 2-րդ հորիզոնականը: Պետրոսյանը նույնպես հաջող հանդես եկավ՝ տանելով 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտելով ոչ-ոքի արդյունքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում