Սպորտ

«Երևան օփեն»-ի շախմատային մրցաշարի առաջատարները 7 են 

1 րոպեի ընթերցում

«Երևան օփեն»-ի շախմատային մրցաշարի առաջատարները 7 են 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան օփեն» շախմատային միջազգային մրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Արման Միքայելյանը, Արտաշես Մինասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Վարդանյանը, Տիգրան Քոթանջյանը և մի քանի այլ մասնակիցներ:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները յոթն են` Կարեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը, Արթուր Գաբրիելյանը, Արտաշես Մինասյանը, Ալեքսեյ Կիսլինսկին, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Ամին Թաբաթաբաեին:

Այս տարի «Երևան օփեն»-ին մասնակցում են 13 երկրի շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում