Քաղաքականություն

Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի մոտեցումները

2 րոպեի ընթերցում

Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արտգործնախարարներն անդրադարձել են հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, մտքեր փոխանակել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման ուղիները՝ այս համատեքստում կարևորելով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը կգումարվի Երևանում սեպտեմբերի 25-26-ին:

Իրաքի արտգործնախարարն անդրադարձել է Իրաքում առկա իրավիճակին՝ ներկայացնելով ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ երկրի կառավարության և միջազգային հանրության կողմից արձանագրած հաջողությունները:

Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի կենտրոնական իշխանությունների մոտեցումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում