Քաղաքագետի կարծիքով Հայաստանի համար տարածաշրջանային և միջազգային ոչ մի կառույց չի կարող փոխարինել ԵԱՏՄ-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության կողմից ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու պահանջ չկա: ԵԱՏՄ-ին փոխարինող այլ կառույց դեռ չկա Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

«Մեր օրերում մեկուսացված պետություն չի կարող գոյություն ունենալ: Նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրները որոշակի առումով ինտեգրվում են տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին: ԵԱՏՄ-ն մեզ այսօր տալիս է այն, ինչ տարածաշրջանային կամ միջազգային ոչ մի կառույց չի կարող տալ»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր լիարժեք այլընտրանք դեպի Եվրոպա դեռ չեն տեսնում: «Սակայն դա չի նշանակում, որ եվրոպական կրթական համակարգը մեզ հասանելի չէ: Մենք պետք է ինտեգրվենք նաև եվրոպական գիտական համակարգին, մշակութային և համամարդկային որոշ արժեքներ պետք է ընդունենք»,-ասաց քաղաքագետը:

«Անկախության առաջին գրավականը հայաստանակենտրոնությունն է, սակայն չպետք է մեկուսանանք տարածաշրջանում և միջազգային հարթությունում»,-եզրափակեց Ղազարյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին