Սպորտ

Արոնյանը և Լագրավն արագ ոչ-ոքի ավարտեցին դասական երկրորդ պարտիան

1 րոպեի ընթերցում

Արոնյանը և Լագրավն արագ ոչ-ոքի ավարտեցին դասական երկրորդ պարտիան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լագրավի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Կիսաեզրափակչի դասական երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը, ով խաղում էր սև խաղաքարերով, ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լագրավի հետ: Եզրափակչի ուղեգիրը կխաղարկվի արդեն թայ-բրեյքում, որը կկայանա սեպտեմբերի 21-ին: Գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը պարտիայի 19-րդ քայլին:

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցն այստեղ կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կազմել են Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում