Տնտեսություն

Փոխվաչապետը զբոսաշրջությունն առավել զարգացող ճյուղերից է համարում

3 րոպեի ընթերցում

Փոխվաչապետը զբոսաշրջությունն առավել զարգացող ճյուղերից է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջությունը Հայաստանի առավել զարգացող ճյուղերից է. 2016 թվականին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 260 հազար, կամ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է շուրջ վեց տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 20-ին ներկայացնելով «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները՝ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Վերջին տասը տարում Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 382 հազարից հասել է 1 մլն 250 հազարի եւ այս տարի եւս ունի աճի միտում, որը զգալի է»,-նշեց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ «Հայաստանյան զբոսաշրջության խթանումը որպես պատմության և մշակույթի արդյունավետ եղանակ» խորագրով նիստի ընթացքում կարևորվել է զբոսաշրջության նշանակությունը մշակույթի եւ պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության զարգացման և խթանման գործընթացում:

«Համաշխարհային զբոսաշրջությունը տարեկան ավելի քան մեկ միլիարդ այցելություն է ապահովում: Հայաստանում այդ թիվն ունի աճի միտում: Նիստի մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում բնագավառի զարգացումը շաղկապված է թե ժառանգության պահպանման ու պաշտպանության, զարգացման ու պատշաճ ներկայացման և թե մշակութային բազմազանության ու միջմշակութային երկխոսության զարգացման նպատակներով աշխատանքները դրվատելու հետ»,- ասաց Գաբրիելյանը:

Փոխվարչապետը նշեց, որ զբոսաշրջությանը վերաբերող նիստում քննարկումները հիմնականում ծավալվել են հետևյալ հարցերի շուրջ. սփյուռքում Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման եւ խթանման հնարավորությունները, սփյուռքից զբոսաշրջային այցելությունների ավելացումն ի նպաստ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման եւ զարգացման, Հայաստան-սփյուռք գործակցությամբ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման խթանմանն ուղղված համահայկական միջոցառումների անցկացման, սփյուռքի անմիջական ներգրավմամբ ու աջակցությամբ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման հնարավորությունները: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է առողջապահական, առողջարանային, խոհանոցային, գիտական, արկածային, գինու և զբոսաշրջային այլ ուղղությունների զարգացմանը, տեղեկատվության տարածմանը լուսանկարչական ցուցադրությունների, ֆիլմերի ստեղծման եւ այլնի տեսքով»,- ասաց Գաբրիելյանը:

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում