Սպորտ

Տեղի ունեցավ շախմատի «Երևան oփեն»-ի առաջին տուրը 

1 րոպեի ընթերցում

Տեղի ունեցավ շախմատի «Երևան oփեն»-ի առաջին տուրը 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ «Երևան օփեն» միջազգային մրցաշարի առաջին տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաղթանակներ տոնեցին մրցաշարի ֆավորիտներից Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Օնիշչուկը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Իվան Ռոզումը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Հաղթանակներով մեկնարկեցին նաև մրցաշարին մասնակցող Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամները՝ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը:

Մեկնարկային տուրում գրանցվեցին որոշ անակնկալներ ևս. Մանուէլ Պետրոսյանը պարտվեց Էդուարդ Սայադյանին, պատանի շախմատիստ Արմեն Բարսեղյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Չանդա Սանդիփանի հետ, իսկ Մարիամ Ավետիսյանը միավորը կիսեց միջազգային վարպետ Ալեքսանդր Մոսկալենկոյի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում