Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում մասնակցել է Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցում են 13 երկրների շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում` 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Երևան օփեն միջազգային 2-րդ բաց առաջնության մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես ասել է.

«Կարծում եմ շատերիդ է հայտնի, որ շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում ու, հատկապես մայրաքաղաք Երևանում, ստեղծված են բոլոր նախապայմանները՝ շախմատային աշխարհի նոր անունների բացահայտման և կայացման համար: Այս համատեքստում են նաև կազմակերպվող թե՛ տեղական և թե՛ միջազգային տարիքային ամենատարբեր խմբերի մրցումներ ու մրցաշարերը, որոնք, վստա՛հ եմ, իրենց ուրույն նպաստն են բերում շախմատի առավել հանրայնացման գործում։ Հատկապես վերջին տարիներին Երևանում ավելի հաճախ են կազմակերպվում միջազգային փառատոներ և մրցույթներ, ստուգատես օլիմպիադաներ ու առաջնություններ, որոնց կազմակերպումն ու իրականացումն, անշուշտ, և՛ հաճելի է, և՛ պատվաբեր: Իսկ դրանց շարքում, իհարկե, իրենց ուրույն տեղն ունեն շախմատի սպասված միջազգային մրցաշարերն ու առաջնությունները: Հետևաբար կարող եք լիարժեք վստահ լինել, որ Երևանն իրո՛ք մեծ սիրով ու ջերմությամբ է հյուրընկալել բոլորիդ և ի սրտե մաղթում է, որ «Երևան օփեն» միջազգային այս մրցաշարում գրանցեք նորանոր արդյունքներ ու հաջողություններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարը հայտարարել բացված:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին՝ «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպման ու անցկացման հարցում անմիջական ներդրում ունենալու համար, ընդգծել է, որ Երևանի համար իսկապես պատվաբեր և սպասված է միջազգային նման մրցաշարի անցկացումը:

Հարկ է նշել, որ մրցաշարի գլխավոր կազմակերպիչն է Երևանի շախմատի ֆեդերացիան: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:

«Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգով:

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից