Լոնդոնի ոստիկանությունը հայտնաբերել է մետրոյի պայթյունի նախապատրաստման մեջ կասկածվողին
1 րոպեի ընթերցում
![Լոնդոնի ոստիկանությունը հայտնաբերել է մետրոյի պայթյունի նախապատրաստման մեջ կասկածվողին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/905547.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոստիկանությանը հաջողվել է պարզել Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ կասկածվողի ինքնությունը: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Sky News-ի թղթակցին:
«Անվտանգության ոլորտի աղբյուրները նշում են, որ տեսահսկիչ սարքերի օգնությամբ իրենց հաջողվել է պարզել պայթյունն իրականացնելու մեջ կասկածվողի ինքնությունը», - նշել է Լոնդոնի ոստիկանապետի տեղակալ Մարկ Ռուոլին:
Նախօրեին պայթյուն էր որոտացել Լոնդոնի մետրոյի «Պերսոնս-գրին» կայանում, տուժել է 29 մարդ: