Սպորտ

«Երևան օփեն» շախմատային մրցաշարին կմասնակցի 126 շախմատիստ

1 րոպեի ընթերցում

«Երևան օփեն» շախմատային մրցաշարին կմասնակցի 126 շախմատիստ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է «Երևան օփեն» միջազգային շախմատային մրցաշարի մասնակիցների քանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի մեկնարկային կազմը: Այս տարի «Երևան Օփեն» -ին կմասնակցի 12 երկրների 126 շախմատիստ, այդ թվում՝ 18 միջազգային գրոսմայստեր:

Սեպտեմբերի 18-27-ը Երևանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 18 հազար ԱՄՆ դոլար: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում