Շախմատի հավակնորդների մրցաշարը կկայանա Բեռլինում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարն այս տարի կկայանա Բեռլինում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի հավակնորդների մրցաշարը կկայանա մարտին: Մինչ այս հավակնորդների մրցաշարի միակ ուղեգիրը ձեռք է բերել Սերգեյ Կարյակինը:

Հավակնորդների մրցաշարի հաղթողը կմասնակցի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղին` Մագնուս Կարլսենի դեմ:

Հայերեն