Սպորտ

Ռումինիայում կայացավ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրը

1 րոպեի ընթերցում

Ռումինիայում կայացավ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Մամայա քաղաքում կայացավ Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տուրում մեր 36 պատվիրակներից 18-ը հաղթանակներ տոնեցին, 8-ը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ 10 շախմատիստ պարտություն կրեցին: Մրցաշարում իրենց 3-րդ հաղթանակները տոնեցին և առաջատարների խմբում են ընթանում Բենիկ Աղասարովը (Մ8 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ10 տարեկան տղաներ), Արամ Հակոբյանը(Մ16 տարեկան տղաներ) և Կոնստանտին Յայլոյանը(Մ18 տարեկան տղաներ): Առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում